10 րոպեից դադարեցնում ենք շրջափակումը․ Իշխան Սաղաթելյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա, որտեղ շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Քանի որ այս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել։ Ես կոչ եմ անում Անվտանգության խորհրդի շենքի և նախագահականի մյուս մուտքերի մոտ գտնվող հայրենակիցներին 10 րոպեից դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի շարունակենք այլ անհնազանդության ակցիաներ անելը, երթով առաջ շարժվենք»։

Նա նշեց, որ հենց այսպես պետք է շարունակել, տեմպը պետք է պահել, ճնշումը ավելացնել․ «Սա է մեր նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթական ավարտի բանաձևը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել