Ե՞րբ է վարչական վարույթում վարչական մարմինը կազմում արձանագրություն

Եթե գործի քննարկումը կատարվում է վարչական վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինն արձանագրում է քննարկումները:

Արձանագրությունը պետք է պարունակի`
ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի անվանումը.
բ) վարույթն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.
գ) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.
դ) քննարկվող հարցի բովանդակությունը.
ե) վարույթի մասնակիցների և վարույթում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.
զ) ընդունված որոշման եզրափակիչ մասը:

Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:

Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած վարույթի մասնակիցների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել