Աուդիտորական հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված սխալների և թերությունների, հաշվապահական հաշվառման վարմանը ու ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջների խախտումների, առանձին հարցերի գծով վերլուծության արդյունքների, պայմանագրով նախատեսված և այլ հարցերի մասին, ինչպես նաև առաջարկություններ սխալների և թերությունների վերացման ուղղությամբ:
Աուդիտի ենթարկվող անձի կամ աուդիտորի ցանկությամբ աուդիտորական հաշվետվությունում կարող են ընդգրկվել նաև այլ տեղեկություններ:
Աուդիտորական հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտիրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական հաշվետվության առնվազն մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ: