Ինչպիսի՞ն պետք է լինի դեղերի գովազդը

Դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին:

Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն պահանջներին:

Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպության անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`

դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,

դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,

այլ դեղերից առավել արդյունավետ է,

դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,

կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:

Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել