Համակարգչային ծրագիրը և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը

Այս իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձևով արտահայտված ծրագիրը, ներառյալ` դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։

Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է և հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետևյալ գործողությունները՝
ա) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով և ձևով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը.
բ) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները և դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց խախտելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները.

գ) ցանկացած ձևով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ` վարձույթով տալը և փոխատվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել