Վարչապետի աթոռը զավթած անձը իրավունք չունի ՀՀ անունից, հայ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրելու, պայմանավորվածություն ձեռք բերելու. այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ մեզ համար և մենք դա չենք ընդունելու։ Այլևս, ոչ թե հարթակն է մարդկանց բերում այստեղ, այլ մարդիկ են ստիպում, որ մենք դուրս գանք ու պայքարենք։
Այսօր՝ փոքր աղջիկս, ով 2 տարեկան է, շորերն էր հագնում՝ Արցախի դրոշն էր կպցրած, ասացի՝ աղջիկ ջան, սա ի՞նչ է, ձեռքը բարձրացրեց և ասաց՝ առանց թուրքի Հայաստան։ Ինչ եմ ուզում ասել՝ նույնիսկ փոքր երեխաներն են հասկացել, որ մենք՝ հայրես, պայքարում ենք մեր երկիր համար։ Այս մարդիկ որոշել են՝ ողջ Հայաստանը տանել թրքացման, բայց մենք չենք թողնելու և միասին կառուցելու ենք մեր երազած հայրենիքը։
Ծրագիր էլ ունենք, օրակարգ էլ ունենք, ուղղակի սրանք՝ կառչած մնալով իրենց աթոռներին, բոլորին մոլորեցնում են։ Գրեթե չկա մեկ մարդ, ով չի ողջունում համազգային շարժման մասնակիցներին»,-նշեց նա։