Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանը

Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել Ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանը։

Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկությություն են իրականցնում իր ընկեր Արամ Գրիգորյանի տանը:

«Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար:

Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:

հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»,-նշել էր նա:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել ու տարվել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել