Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 16-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պոլիկլինիկաներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Կարեն Թորոսյանին՝ 2022 թվականի մայիսի 16-ից ազատել «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Թիվ 22 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն
ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Արմինե Գևորգյանի վրա»։
Ավելի վաղ Iravaban.net-ը հայտնել էր, որ քաղաքապետի որոշմամբ 5 պոլիկլինիկաների տնօրեններ են ազատվել պաշտոնից։