ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ կալանքի միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։ Այս մասին փաստաբանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: