Երևանում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 19-ին, առավոտյան 08։00-ից Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։

Այժմ շարժման մասնակիցները ոչ թե փակում են փողոցը մի տեղ կանգնելով, այլ երթ են իրականացնում։

Անհնազանդության ակցիաները մեկնարկել են հետևյալ հասցեներից․ Գարեգին Նժդեհի հրապարակ, Կոմիտաս՝ եկեղեցու մոտ, Ավան՝ Հարսնաքարի մոտ, Նոր Նորք՝ «Մեգամոլի» դիմաց, Սասունցի Դավթի արձանի դիմաց, 15 թաղամաս՝ Հանրապետական հիվանդանոցի այգի, Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ և Ֆրանսիայի հրապարակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել