Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիության երկրները մեր գործընկերները. այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս դիմելով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կոչ արեց վերջ տալ երկակի ստանդարտներին:
«Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունները շրջափակում էին դատարանները, լռել եք տասնյակ քաղբանտարկյաների դեպքում, դուք լռում եք, երբ այսօր ոստիակնությունը ժողովրդի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում: Դուք լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում բռնապետություն լինի: Այս և մնացած այլ թեմաներով պատրաստ ենք հանդիպել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ և ավելի մանրամասն ներկայացանել ստեղծված իրավիճակը»,- ասաց նա:
Ազգային ժողովի փոխխոսնակն անդրադառնալով ոստիկանների բռնի ուժ կիրառելու հետ կապված դեպքերին ասաց.
«Ոստիկանությունը մայիսի 16-ին 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար: Իսկ մայիսի 11-ին, ևս 700 միլիոն դրամ պարգևավճար: Մեկ շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանը շուրջ 6,5 միլիոն դոլար ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- ասաց նա: