Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս․ Էլինար Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող ենք գնալ, երբ մոտեցավ նոր մեքենա «Արցախ, Արցախ» վանկարկումներով: Դիմավորում ենք հերթական խմբին: Բաժնում արդեն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներն են: Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, «Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել