Այսօրվա մեր հանրահավաքի ու երթի մասին տարբեր թվեր են ասում՝ 40-50 հազար. Իշխան Սաղաթելյան

Այսօր ինչ արել ենք հրաշալի է. այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ու ո՛չ էլ հնարավոր լինի այս շարժումը կասեցնել: Այսօր բերման են ենթարկել մոտ 600 հոգի: Երևանի բաժիններում այլևս տեղ չկա ու արդեն քաղաքից դուրս բաժիններ են տանում: Բոլոր բերման ենթարկվածներն այսօր ձեր մեջ են, ձեզ հետ ու ավելի ոգևորված»,- ասաց նա:

Խոսելով վաղվա անելիքներից ԱԺ փոխնախագահն ասաց, որ առավոտյան ժամը 8:00-ից պետք է դուրս գալ փողոց:

«Ձեզ ոչ մեկ իրավունք չունի աշխատանքից ազատելու: Դուք ունեք լեգիտիմ իրավունք աշխատանքի չգնալու, որովհետև ճանապարհները փակ են եղել: Այս գործը պետք է հասցնենք հաղթական ավարտի որի համար պետք է հետևյալը. այսօր ունեինք 60 խումբ, իսկ վաղը՝ պիտի դարձնենք 100: Դուրս եկեք փողոց, դուք մեզ պետք եք ոչ միայն ժամը 18:00-ից հետո, այլ նաև՝ առավատոյան 8:00-ին:

Այսօրվա մեր հանրահավաքի ու երթի մասին տարբեր թվեր են ասում. 40-50 հազար, ես չգիտեմ չեմ հաշվել, բայց մի բան գիտեմ, եթե այդքան մարդ առավոտյան ժամը 8:00-ին իջնի փողոց՝ հարցը կլուծվի:

Մենք վաղն առավոտյան ամբողջ քաղաքի երթևեկությունը պետք է կաթվածահար անենք, եթե պետք լինի կշրջափակենք նաև կառավարության շենքերն ու մետրոն»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել