Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Նիկոլ Փաշինյանը խաբել ասել է, որ ձեզ 30 տարի թալանել են, բայց այդ տարիների ընթացքում երկու պատերազմ ենք հաղթել, միջին կեսաթոշակն ու աշխատավարձն երեք անգամ աճել է»,- ասաց նա:
Պատգամավորը քաղաքացիներին հարցրեց, թե ինչպես կարող են լավ ապրել, երբ առողջապահության նախարարը իրավաբան է, իսկ պաշտպանության նախարարը՝ պատմաբան:
«Վերջին 14 տարում մայրաքաղաքում նման դեպք չի եղել, որ մի օրում 400-ից ավելի մեր հայրենակիցներին բռնեն ու տանեն ոստիկանություն՝ ուղղակի հայրենասեր լինելու համար:
Հիշում ե՞ք որ ասում էի Նիկոլ Փաշինյանն իր աթոռը հայրենքից ավելի շատ է սիրում: Այս պահին սահմանում կանգնած պայմանագրային զինծառայողն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան իր իշխանությունը պահող ոստիկանների մեծ մասը»,- ասաց նա:
Պատգամավորը դիմելով ընդդիմության բողոքի ակցիաներին չմասնակցող քաղաքացիներին կոչ արեց գալ Ֆրանսիայի հրապարակ ու կանգնել, ոչ թե իրենց այլ օրինակ՝ Արթուր Ասոյանի կողքին, ում տղան զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: