Մեկնարկեց ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

«5165» շարժումը հայտնում է, որ Ֆրանսիայի հրապարակում` Համախմբման տաղավարի մոտ, մայիսի 17-ին մեկնարկեց ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Համախմբումը գտնում է` այդ անձանց հանդեպ կիրառվում են քաղաքական բռնաճնշումներ, ապօրինի կալանքներ՝ ավելի քան թույլ և օրենքի պահանջներին ամենևին չհամապատասխանող հիմքերով։

«Հիշեցնենք, որ Համախմբման անդամ Ավետիք Չալաբյանը ևս այս պահին կալանավորված է, ինչը մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում` ազատ ու քննադատական խոսք ասելու համար։ Ավետիք Չալաբյանին գործող իշխանությունները փաստորեն մեկուսացնում են տեղի ունեցող գործընթացներից։

Այսպիսով, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներ Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին»,- նշված է «5165» շարժման ֆեյսբուքյան էջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել