«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քայլերթ իրականացրին: Շարժման քայլերթն անցկացվում է Բաղրամյան-Պռոշյան պողոտայով: Քայլերթի մասնակիցները կանգ առան Կառավարական առանձնատան մոտ, որտեղ էլ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ որտեղ էլ գնա Նիկոլ Փաշինյանը միևնույն է հետևից գնալու են և կոչ արեց վերջինիս հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 14–ին ասուլիս էր հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից շարժման անդամները ավտոերթեր են իրականացրել են՝ փակելով Երևանի բազմաթիվ փողոցներ։