Մարդիկ մայթերին հանգիստ կանգնած բերման էին ենթարկում. Աննա Գրիգորյան

Այսօրվանից մեկնարկած անհնազանդության ակցիաները նոր թափ են հաղորդել մեր շարժմանը. այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մարդիկ մայթերին հանգիստ կանգնած բերման էին ենթարկում: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է և վաղը բողոքի անհնազանդության ակցիաներն ավելի շատ են լինելու: Ես գիտեմ, որ այստեղ կանգնած մարդկանցից շատերն աշխատանքի են, բայց եթե մի քանի օր բոլորս մեր գործերը թողած գանք, բոլոր խնդիրները լուծվելու են: Ես վաղը ժամը 8:00-ին այստեղ եմ լինելու: Նրանք, ովքեր ցանականում են միանալ ինձ, երթից հետո եկեք որոշենք, թե որտեղից ենք վաղը շարժվելու»,- ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաև սահմանազատման և սահմանագծման մասին: Նրա խոսքով՝ հանձնաժողով պետք է ստեղծվեր, բայց մինչ այս պահը դեռ չի ստեղծվել:

«Այս իշխանություններն ասում են, որ պետք է «հայելային հետքաշում» իրականացնել, բայց պետք է դա բացառենք, որովհետև այն կնշանակի փաստացի վերահսկողության կորուստ սեփական տարաքների նկատմամբ: Դա կարող է ասել միայն այն մարդը, որը չի ճանաչում իր երկրի տարածքը: Հայաստանի ցանկացած հատվածում «հայելային հետքաշում» չի լինելու:

Սահամանազատումն ու սահամանագծումն անթույլատրելի է քանի դեռ ադրբեջանական զորքերը կանգնած են մեր երկրի տարածքում. դեռ Սև լճում և Գեղարքունիքում ադրբեջանական զորքեր են»,- ասաց նա:

Պատգամավորը դիմելով հավաքված քաղաքացիներին հարցրեց,  արդյո՞ք մեր երկրի տարածքում կան ադրբեջանական անկլավներ, որից հետո հայտարարեց, որ Տավուշի յոթ գյուղերը չեն զիջվելու:

«Ես՝ անձամբ, մինչև վերջ գնալու եմ, որովհետև ադրբեջանցին իմ հայրենի քաղաքում կանգնած է, որովհետև այս պահին ես խոսում եմ և օրինակ՝ Ներքին հանդում տիկին Հասմիկը նայում է ինձ»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել