2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Ըստ վերլուծության՝ 2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով:

Վերլուծությունը նախ նկարագրում է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում: Այնուհետև ներկայացվում է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականի վերլուծությունը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները:

Աշխատանքում ներկայացվում է նաև գնաճի արագացման և դրան արձագանքման նպատակով ՀՀ ԿԲ տոկոսադրույքի բարձրացման մակրոտնտեսական հետևանքները, ինչպես նաև գնաճի ազդեցությունները բնակչության կենսամակարդակի վրա:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3yFH69K ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել