Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Վանեցյան

«Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

«Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ: Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 300 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ:

Այսօր, ժամը 19:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել