Արդեն դուրս եմ եկել ոստիկանության Արաբկիրի բաժնից. Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտնում է, որ արդեն դուրս է եկել ոստիկանության Արաբկիրի բաժնից:

«Ամեն ինչ ընտիր է, իհարկե, բացի այն, որ Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունների դիմեց:
Ամենակարևորը՝ պայքարը շարունակվում է»,-նշել է նա:

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ 11:30 դադարեցնում են անհնազանդության ակցիաները: 19:00- ին հանրահավաք կիրականացնեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել