Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: