Մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են:

Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

Ավելի վաղ հայտնել էին, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից ժամը 10:00-ի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 155 քաղաքացի։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել