Իշխան Սաղաթելյանն առաջարկում է դադարեցնել բողոքի ակցիաները. հայտարարություն

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը: 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները: 19:00- ին հանրահավաք»:

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք, որ Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 286 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել