Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայիսի 17-ի «Դիմադրություն» շարժման օրակարգը:
«Սիրելի հայրենակից,
մայիսիս 17-ին, ժամը՝ 8:00-ին
- բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին:
- բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին
- աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին , որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի
- դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ աքնում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին
- բոլորին հորդորում եմ կողքի ակցիաների ժամական զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Մեր ամենաուշեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին:
Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի»: