2021-20222 թվականների ուսումնական տարին այն հաստատաություններում, որտեղ հնգօրյա աշխատանքային ռեժիմ է կավարտվի հունիսի 3-ին, իսկ վեցօրյա շխատանքային ռեժիմ ունեցող ուսհաստատաություններում՝ հունիսի 6-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Բնականաբար այդ օրերին ակնկալում ենք, որ տեղի կունենա վերջին դասի արարողությունները: Ակնկալում ենք, որ այս տարի կունենանք 12-րդ դասարանում շուրջ 21 հազար շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանը կավարտի 34 հազար 500-ից մի փոքր ավել երեխա»,-նշեց նա:
Անդրեասյանի խոսքով՝ հունիսի 10-ին և 13-ին 4-րդ դասարանում սովորողների գիտելիքի ստուգման օրն է:
9-րդ դասարանի ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 28-ին և հունիսի 30-ին:
12-րդ դասարանում հունիսի 8-ին կլինի Հայոց լեզվի և գրականության ավարտական քննությունները, հունիսի 15-ին Հայոց պատմության, իսկ 22-ին Մաթեմատիկայի ավարտական քննությունները կանցկացվեն:
Փոխնախարարն ասաց, որ միասնական քնությունների օրերը կհրապարակվեն առաջիկայում: