21-ամյա երիտասարդը գողության նպատակով 4 անգամ մտել նույն առանձնատունը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները Չարենցի փողոցի թիվ 151 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նարեկ Պ.-ին:

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունիս ամսվա ընթացքում իր մոտ եղած մուտքի դռան բանալիով չորս անգամ բացել է Չարենցի փողոցում գտնվող առանձնատներից մեկի դուռը և հափշտակել 200 ԱՄՆ դոլար, 200 Եվրո, 55.000 դրամ, ոսկյա զարդեր և արծաթյա մետաղադրամներ:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել