Oրվա իշխանությունները մտածում էին, որ այս պայքարը ինչ-որ փուլում կնվազի և նահանջ կունենա. Իշխան Սաղաթելյան

Հիշո՞ւմ եք, որ երեկ չէ առաջին օրը մենք շրջափակեցինք Կառավարության շենքը և բազմաթիվ պետծառայողներ ողջունեցին մեզ, իսկ որոշները՝ միացան: Տեղեկություն կա, որ այդ աշխատակիցներին նկարել են, փոխանցել իրենց նախարարներին և փորձելու են մարդկանց ճնշել ու աշխատանքից ազատել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ես մեկ անգամ ևս պատասխանատու կերպով այս հրապարակում հայտարարում եմ. եթե որևէ աշխատակցի նկատմամբ լինի սպանալիք կամ մարդը իր քաղաքական հայացքների համար հետապնդվի, այդ նախարարը ի դեմս մեզ հյուր է ունենալու. բոլորս գնալու ենք իր աշխատասենյակ և բացատրենք, թե ինչը ինչից հետո է»,- ասաց նա:

Վերջինս դիմելով հավաքված քաղաքացիներին ասաց, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը և այն դուրս է եկել իշխանություն-ընդդիմություն դասական ընկալումից:

«Օրվա իշխանությունը ասում է, որ ապագա կա զիջելով, իսկ մենք ասում ենք, որ ապագա չկա զիջելով: Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանությունների պատկերացումները համարելով, որ ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ են: Հետևաբար այս իշխանությունների ընթացքը պետք է կասեցնել:

Սիրելի հայրենակիցներ, օրվա իշխանությունները ինչպես հավատում էին, որ ժողովուրդը համակերպվել է պետականությունը կորցելու հետ, այնպես էլ մտածում էին, որ այս պայքարը ինչ-որ փուլում կնվազի և նահանջ կունենա»,- ասաց նա:

Վերջինս վստահեցրեց, որ ամեն օր իրենց պայքարին միանում են հասրակության տարբեր խավերի ներկայացուցիչներ և իրենց անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ՝ շարժմանը նոր թափ ու ընթացք հաղորդելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել