Երևանի փողոցներում այս պահին ընթանում է «Դիմադրություն» շարժման քայլերը: Քայլերթին մասնակցում են Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և այլ քաղաքական գործիչներ:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունցեավ հանրահավաք, որին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է իրենց պայքարի մարտավարությունը և նոր թափով են սկսվելու անհնազանդության ակցիաները: