«Դիմադրություն» շարժման հանրահավաքին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է այսօր՝ մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքին:

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիաներ չեն իրականացնում:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է իրենց պայքարի մարտավարությունը և նոր թափով են սկսվելու անհնազանդության ակցիաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել