Երևանի 12 դպրոցներ ուսուցիչներ են փնտրում

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։

Մրցույթի հայտարարություն՝ «Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Տեխնոլոգիա» առարկայի (17 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ համար:

Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Վ.Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ռուսաց լեզու» (15 դասաժամ), «Ինֆորմատիկա» (17 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Քիմիա» (7 դասաժամ), «Ինֆորմատիկա» (5 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Մրցույթի հայտարարություն՝ «Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Մաթեմատիկա» (21 դասաժամ) առարկայի ուսուցչի և դասվարի (17 դասաժամ) թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի «Երևանի պրոֆ. Արշ. Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ինֆորմատիկա» (4 դասաժամ) և «Տեխնոլոգիա» (տղաների և աղջիկների խումբ՝ 10 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ «Երևանի հ.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ռուսաց լեզու» (15 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզկուլտուրա» (1 դրույք) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար։

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի հ. 180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ինֆորմատիկա» առարկայի (11 դասաժամ) թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ.75 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ֆիզիկա» (10 դասաժամ) և «Տեխնոլոգիա» (տղաներ, 8 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (20 դասաժամ ), ինֆորմատիկայի (17 դասաժամ) , պատմության (6 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել