Դատավոր Ոսկանյանը Գյումրու հայտնի դեպքով մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։
Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ!!!
Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավորին, որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ»,-գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ:
Նախաքննությունը շարունակվում է: