Մարտի 15-ին Երևան քաղաքի դատարան է ստացվել Գ․ Մանուկյանի գործը։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «ՀայՓոստ»-ի բաժանմունքում Զ․ Երեմյանի գլխին հարվածներ հասցնելու համար։
Նշվում է, որ մեղադրյալը անտեսել է կնոջ ակնհայտ հղիության փաստը, բացահայտ ցինիզմով տևական ժամանակ աշխատակիցների և իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, աշխատասեղանին գտնվող գույքը նետել իր ուղղությամբ ինչից հետո կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը խաթարել «ՀայՓոստ»-ի բնականոն աշխատանքը կոտրել ՓԲԸ-ի գույքը, երկաթյա առարկաներ նետելով տեսանկարահանող սարքերի ուղղությամբ:
Գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին։
Մարտի 30-ին դատարանը որոշել է Մանուկյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ վարույթը նշանակել լսելու ապրիլի 11-ին։ Նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել հատուկ հսկողության հոգեբուժական կազմակերպությունում՝ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղավորելը:
Առաջիկա դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին։