Երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության մղվող պայքարի գործողություններին․ Արթուր Վանեցյան

Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովվենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք: Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ ինքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:

Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:

Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:

Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:

Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:

Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել