Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Ա․ Մխիթարյանի գործը։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել 2020-ին «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի արձաններից մեկը վնասելու համար։
Մխիթարյանը, գտնվելով «Կասկադ» կոչվող տարածքում՝ մոտեցել է համալիրի 2-րդ հարթակում տեղադրված «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնին պատկանող «Այցելու» կոչվող արձանին և ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու ուղղակի դիտավորությամբ, բացել է սուպերմարկետից գնված և իր մոտ գտնվող ձեթի շշի կափարիչը ու պարունակությունը լցրել է նշված արձանի վրա։
Արդյունքում կոչվող արձանի վրա առաջացել են ձեթի հետքերի տեսքով վնասվածքներ՝ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնին պատճառելով զգալի չափերի՝ 176 հազար դրամի գույքային վնաս:
Գործը մակագրվել է դատավոր Արման Հավհաննիսյանին։
2022-ի ապրիլի 21-ին նշանակվել է քրեական գործի դատական քննությունը։
Նոր դատական նիստ դեռ չի նշանակվել։