Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է շրջանառվող այս լուրին:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: