Իշխանը Սաղաթելյանը նշեց, թե ինչ է պետք օրվա իշխանությանը հեռացնելու համար

Իշխանությանը հեռացնելու համար պետք է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն և հասնել նրան, որ պետական կառավարման համկարգը չկարողանա ծառայել մեկ մարդու: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք գնում ենք այդ ճանապարհով: Մեն իսկապես կարողացել են քաղաքը պարալիզացնել և շենքեր շրջափակել, բայց դա այս իշխանությանը հեռացնելու համար բավարար չէ: Հանրային պահանջը այլևս ակնհայտ է և փաստ: Մեր աջակիցները, մեզ պես մտածողները պետք է իջնեն փողոց և պայքարեն: Հաջորդ շաբաթ մենք մարտավարական փոփոխություններ ենք անելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս պահին ապօրինի գործընթացներ են տեղի ունենում և նոյեմբերի 9-ի գիշերը կատարված միջադեպի առթիվ մարդկանց կանչել են հարցաքննությունների: Ինչպես նաև ճնշումներ են գործադրվում մի շարք քաղաքացիների վրա:

«Խաչատուր Սուքիասյանի եղբայրը օրը ցերեկով Ամիրյան փողոցի վրա մարդ կրակեց, մի քնաի օր կալանավորված մնալուց հետո 50 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց: Իսկ մեր Գերասիմ Վարդանյանը, որը անհայտ և չհիմնավորված մեղադրանքով մի քանի անգամ 60 միլիոն դրամ գրավ են կրառել: Հղի կնոջը օրը ցերեկով վրաերթի ենթարկած մարդուն ազատ են արձակում, իսկ Գյումրիի սադրանքի դեպքով մեր երիտասարդներից արդեն 5-6 հոգի կալանավորված են»,- ասաց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել