Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների քանակի նվազման հետ կապված տարածվող լուրերի մասին

Ես վերադառնալու եմ խորհրդարան. այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Դաշինքում այս պահին դեռ ամբողջական որոշում չունենք, բայց տրամադրությունը այնպիսին է, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով:

Մեր քաղաքականությունը եղել է հետևյալը. մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար: Այսօր այդ օրակարգը փողոցում է և մենք փողոցում ենք, եթե այդ օրկարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում: Այսինքն մենք մի մանդատ ունենք՝ սպասարկելու ժողովրդի պահանջը»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև «Դիմադրություն» շարժման մասնակիցների նվազման մասին տարածվող լուրերին:

«Մայիսի 9-ին մեր հանրահավաքի սկիզբը Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ վերջ՝ Փակ շուկայի մոտ: Մենք օր ու գիշեր ակցիաների մեջ ենք: Որ օրը, որ ասում ենք գործ կա անելու ժողովուրդը ներկա է: Արժանապատիվ քաղաքացիբերը ցույց են տվել, որ այս պայքարից նահանջ չկա: Իհարկե օր է  լինում, որ հանրահավաքի երթին մարդիկ քիչ են լինում, որովհետև շատ դժվար է ամեն օր առանց դադարի անհնազանդության ակցիաներ անելը:

Նույնիսկ 2018-ին, այն ինչ մենք անում ենք արդեն 14 օր փողոցում, օրվա իշխանությունները դա արել են ընդամնեը 4 օր: Դա սովորական բան չի»,- ասաց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել