Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե ինչ ուժերից է բաղկացած լինելու հաջորդ կառավարությունը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ մայիսի 14-ին, ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե ինչ ուժերից է բաղկացած լինելու հաջորդ կառավարությունը:

«Հաջորդ կառավարությունը, խոսքը նաև 250 անձերի մասին է, նրանք չեն ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով: Դա լինելու է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում և այս հարթակում են, և այս հարթակից դուրս են, բայց մենք մեծ կարևորություն ենք տալիս համապատասխան փորձ, գիտելիք, կարող ուժ ներկայացնող անձանց: Այսինքն ոչ միայն այն քաղաքական դեմքերն են, որոնք դուք ճանաչում եք, այլ նաև անկուսակցական մարդիկ, որոնք ունենք այդ ներուժը և ժողովրդի պահանջով կստանձնեն այդ պատասխանատվությունը»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք պետք է ստեղծեն այն հավաքականը, որը պատրաստ է ստանձնել հավաքական պատասխանատվությունէ երկիրը այս վիճակից դուրս բերելու:  Այդ մարդիկ կան և նրանք պայքարի տարբեր հարթակներում են:

«Տիպիկ օրինակ. այս իշխանությունները ո՞ւմ են նշանակել Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար: Այդ մարդու անցյանը նայեք: Նիկոլ Փաշինյանը հենց դրա դեմ էր չէ՞ պայքարում: Ինքը մարդկանց հանել էր փողոց հենց դրա դեմ պայքարելու համար: Ինքը էն մարդն էր, ով ասում էր, որ պետք է հարգենք մարդկանց ընտրելու և ընտրվելու իրավունքը: Վանաձորցին և Գորիսեցին գնացել քաղաքապետ է ընտրեոլ. ինչո՞ւ են մարդկանց կալանավորում: Հետևաբար Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլոր ուղղություններով»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել