Ֆրանսիայի հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ «Դիմադրություն» շարժման անդամների միջև պառակտումների մասին տարածվող լուրերին:
«Տարբեր խոսակցություններ կան: Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա: Շարումը քաղաքական է, բայց՝ ներկուսակցական: Հաճախ կուսկացությունները ավելի են աչքի ընկնում, որովհետև նրանք ունեն կազմակերպված ռեսուրս, բայց պառակտում չկա: Ես կասեմ, որ ընդհակառական է՝ կա լայն համախմբում, որովհետ մենք չենք համախմբվել մեկ կուսակցության կամ անհատի շուրջ, այլ՝ գաղափարի:
Երբ ես զուգահեռներ եմ անցնակացնում 1988 թվականի «Արցախյան» շարժման հետ, այն ժամանակ որևէ մեկը չէր հավաքվել Վազգեն Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վիգեն Մուրադյանի շուրջ. բոլորը համախմբվել էին Արցախի գաղափարի շուրջ: Մենք այսօր այդ վիճակում ենք և ես ասում եմ, որ այս շարժումը շատ նման է 1988 թվականի «Ղարաբաղյան» շարժման հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: