Ուզում եմ արձանագրել մի քանի կարևոր ձերքբերումներ, որոնք այս օրերին շարժումը ունեցել է. այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«1. Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը: Սա ակնհայտ փաստ է:
2. Շարժումւ ստեղծել է իրական ակնհայտ քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը:
3. Շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի երկիրը որևէ զիջումների տանելու համար:
4. Շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևավորված պահանջ՝ այ իշխանությունների հեռացման համար»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը իր ծավալներով և ժողովրդականությամբ վերջին 30 տարում բացառիկ է: