Ո՞ր դեպքում է քրեական գործի նյութերով նոր գործ հարուցվում

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում` նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության: Որոշման մեջ պետք է նշվեն` գործի հարուցման և անջատման հիմքերը, դրվագները և անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով գործ է հարուցված և անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:

Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի` որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:

Որոշման և անջատվող նյութերի` նրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը` անջատվող գործի մեջ: Նոր գործի անջատման և հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:

Իրաաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել