Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խոսեց նաև վաղվա իրենց անելիքների մասին:
«Շարունակում ենք մեր բողոքի անհնազանդության ակցիաները: Մեր ակցիաների քանակը և մասնակիցների թիվը պետք է ավելացնենք: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է:
Վաղը շարունակում ենք մեր ավտոերթերը: 2-3 մեքենա հավաքվեք, կազմակերպվեք և ավտոերթ արեք: Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, իսկ 16:00-ին հավաքավում ենք այս հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- ասաց նա:
Վերջինս դիմելով բոլոր քաղաքական ուժերին, մտավորականներին, դասախոսներին, ուսանողներին և զինվորականներին կոչ արեց, որ գալ Ֆրանսիայի հրապարակ և միանալ իրենց պայքարին: