Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա`
1) իրավունքի ճանաչմամբ.
2) մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցող վիճակի վերականգնմամբ և իրավունքը խախտող կամ խախտման համար վտանգ ստեղծող գործողությունների կանխմամբ.
3) վիճահարույց գործարքի անվավեր ճանաչմամբ և առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառմամբ.
4) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի անվավեր ճանաչմամբ.
5) իր իրավունքների պաշտպանությամբ.
6) վնասների հատուցմամբ.
7) օրենքով նախատեսված այլ եղանակներով: