Թրաֆիքինգի հասկացությունը միջազգային իրավական ակտերում

Թրաֆիքինգը ահագնացող երևույթ է, որի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն կա:

Առաջին անգամ թրաֆիքինգի սահմանումը մարդկանց առևտուր եզրույթի տեսքով ներկայացվում է Պալերմոյի արձանագրության 3-րդ հոդվածի ՙա՚ կետում, և որպես այդպիսին ճանաչվում է շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ uտանալը ուժի uպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահuկվող անձի համաձայնությունն uտանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով: Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց մարմնավաճառության շահագործումը կամ uեքuուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, uտրկությունը կամ uտրկությանը համանման uովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մաuերը կորզելը:
Որոշ փոփոխություններով մարդկանց թրաֆիքնգի սահմանումը նախատեսված է ԵԽ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի ՙա՚ կետում, որի համաձայն մարդկանց թրաֆիքինգ է` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ընդունելը ուժի սպառնալիք կամ ուժ գործադրելու կամ հարկադրանքի որևէ այլ ձև կիրառելու, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու, կամ այլ անձնավորության նկատմամբ որոշակի վերահսկողություն իրականացնող որևէ անձի համաձայնությունը ձեռք բերելու նպատակով դրամական միջոցներ կամ այլ օգուտներ տրամադրելու կամ ստանալու եղանակով: Շահագործումը ներառում է այլ անձանց մարմնավաճառության կամ սեքսուալ այլ շահագործումը, հարկադիր աշխատանքները կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը հավասարազոր վիճակը, տաժանակիր աշխատանքները կամ օրգանների հեռացում:

Կան նաև մի շարք այլ կոնվենցիաներ, որոնք նախատեսում են թրաֆիքինգը իր տարբեր դրսևորման ձևերով, դրանք են Ազգերի Լիգայի «Ստրկության մասին» կոնվենցիան, ՄԱԿ-ի «Հարկադի կամ պարտադիր աշխատանքի նաև դրանց վերացման մասին կոնվենցիան», ՄԱԿ-ի «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման մասին» թիվ 182 կոնվենցիան, 1956 թվականին Ժնևում ընդունվել է ՄԱԿ-ի «Ստրկության, ստրկավաճառության և ստրկությանը հավասարազոր ավանդույթների վերացման մասին» լրացուցիչ կոնվենցիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել