Հաճախ մենք կարող ենք գնել մի ապրանք, որն իրականում շփոթել ենք մեզ հայտնի արտադրության մեկ այլ արտադրանքի հետ:
Իրականում ոչ թե մենք ենք շփոթվում, այլ մեզ են շփոթեցնում:
Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ի հայտ են եկել գովազդի նոր տեսակներ, ինչպիսին է օրինակ «հովանոցային գովազդ»-ը, որն ըստ էության չէր կարգավորվում նախկին օրենսդրությամբ և այդպիսով վնաս էր հասցնում, կամ վնաս հասցնելու վտանգ է ստեղծում ինչպես սպառողների, այնպես էլ տվյալ շուկայում տնտեսական գործունեություն ծավալող մրցակիցների համար:
Հետևաբար հուժ կարևոր էր գործող օրենքի շրջանակներում հնարավորինս կարգավորել գովազդի այս տեսակը և արգելել այն գովազդը, որտեղ գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկվող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց նկատմամբ գործող օրենքը սահմանափակումներ է նախատեսում:
Նշենք, որ հովանոցային գովազդն այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ օրենքով նախատեսված են սահմանափակումներ:
Հովանոցային է համարվում նաև այդպիսի ապրանքներ արտադրողի կամ վաճառողի և ծառայություններ մատուցողի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակումը գովազդում:
Ներկայիս օրենսդրությունը կարգավորում է այդ խնդիրը՝ամրագրելով, որ «Հովանոցային» գովազդն արգելվում է: