Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայնայն ներկայացնելիս:
Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:
Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները:
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև այլ օրենքերով սահմանված արժեթղթերը (անկախ դրա ձևից՝ թղթային կամ ոչ թղթային), այդ թվում`
ա. բաժնետոմսերը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերը,
բ. պարտատոմսերը և պարտքային այլ արժեթղթերը, բացառությամբ դրամական շուկայի գործիքների,
գ. դեպոզիտար ստացականները, վերը նշված ենթակետերում նշված արժեթղթերի բաժանորդագրման կամ ձեռք բերման իրավունքը հավաստող փաստաթղթերը,
դ. ներդրումային ֆոնդերի փայերը, բաժնետոմսերը և այլ բաժնային արժեթղթերը,
ե. շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը վկայող փաստաթուղթը,
զ. դրամական շուկայի գործիքները,
է. ածանցյալ գործիքները,
ը. կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը: