Դատարանը տուգանել է համակարգչին

Մի ամերիկյան ամուսնական զույգ 1992թ. սնանկ ճանաչվելուց հետո շարունակում էր բանկից հիշեցումներ ստանալ` պարտքը վճարելու մասին:

Ամուսինների դժգոհություններից հետո բանկը կատարվածի համար ներողություն է խնդրել` հայտնելով, որ դա կապված է համակարգչի ավտոմատացված ծրագրի հետ:

Նշված բացատրությունից հետո էլ, սակայն, չդադարեցին գալ նախազգուշացումները:

Սնանկության գործով դատավորը, լսելով ամուսինների բողոքը, կայացրեց որոշում, որով տուգանեց համակարգչին` բռնագանձելով 50 մեգաբայթ հիմնական և 10 մեգաբայթ օպերատիվ հիշուղություն:

Որոշման մեջ նշված էր, որ տուգանքը կվերացվի միայն այն ժամանակ, երբ համակարգիչը կդադարի նախազգուշացմուներ ուղարկել ամուսիններին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

ա) անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները,

բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել