Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 6-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին 2022 թվականի մայիսի 10-ից ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Նշենք, որ Շագաֆյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսի 9-ից:
Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․
Ընդհանուր փորձառություն
- Ավելի քան վեց տարվա փորձ կրթական և ՔՀԿ զարգացման ծրագրերի ստեղծման,կառավարման, իրագործման և ֆոնդահայթայթման բնագավառում:
- Ավելի քան տասը տարվա դասավանդման և մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման փորձ հասարակագիտական, քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության բնագավառում:
Կազմակերպչական և ծրագրերի կառավարման փորձ
2011 օգոստոս- 2017 նոյեմբեր, Գործադիր տնօրեն , «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ
2015 հուլիս- 2017 փետրվար, Գործադիր տնօրեն, «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ
2011 սեպտեմբեր– 2015 հուլիս, Ծրագրերի ղեկավար, «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ
Դասավանդման փորձ
2010 փետրվար -2014 հունիս, Ուսուցիչ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2008 հոկտեմբեր- 2009 մայիս, Դասախոս, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղ
2007 ապրիլ- 2009 նոյեմբեր, Անգրելեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մասնագետ, Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղ
2002 մայիս-2007 օգոստոս, Անգլերեն լեզվի ուսուցիչ, փոխտնօրեն, Ջիլիզայի միջնակարգ դպրոց, Լոռու մարզ
Կրթություն
1997 սեպտեմբեր-2002 մայիս, Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, օտար լեզուների բաժին։
Մասնագիտացում՝ անգլերեն լեզվի ուսուցիչ։
Մասնագիտական ամդամություն
- ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտների ցանց
- Եվրոպայի պատմության և քաղաքացիական կրթության դասավարդողների ասոցիացիա, EUROCLIO
- Մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման մի շարք միջազգային ծրագրերի մասնակից
Այլ փորձառություն
Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ
Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
Լեզուներ– Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն