Հուլիսի 14-ին, ժամը 02.20 ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման ենենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ.ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաներըտեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Իրավաբան.net