Ի՞նչ հուշանվերներ է գնել դատախազությունը

ՀՀ դատախազությունը հուշանվերների ձեռքբերման համար 2013 թվականին ծախսել է 939 հազար դրամ: Նշենք, որ հիշյալ գումարով ՀՀ գլխավոր դատախազությունը գնել է 36 հուշանվեր և դատախազության խորհրդանիշի ոսկեգույն պատկերով 75 ստվարաթղթե տուփ, որոնցից յուրաքանչյուրն արժե 800 դրամ:

Առավել թանկ է արժեցել ՀՀ դատախազության խորհրդանիշի պատկերով ձուլված բրոնզե մետաղից հուշանվերը ` 92000 դրամ:

Արարատ լեռան պատկերով (10հ.), Եղեռնի հուշահամալիրի պատկերով (5հ.), Էջմիածնի մայր տաճարի պատկերով (5հ.), Սասունցի Դավթի արձանի պատկերով (5հ.) հուշաքանդակներից յուրաքանչյուրն արժեցել է 18.200 դրամ:

Այնուհետև 180.000 հազար դրամով ձեռք է բերել ևս 5 հուշանվեր, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 36.000 դրամ:

Եվս 4 հուշանվերի ձեռք բերման համար դատախազությանը վճարել է 122.000:

Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել